Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը կխզի կապերը ընկերության և Uber-ի հետ

15:53     17 հուլիսի, 2017

Ադրբեջանը կխզի կապերը Yandex և Uber ընկերությունների հետ,  այս մասին հայտնել է Բաքվի տրանսպորտային գործակալության մամուլի քարտուղար Մայիս Ագաևը:  
Ինչպես փոխանցում է Maydan TV-ն՝ հղում կատարելով Sputnik Azerbaijan-ին, պատճառը Yandex-ի տնօրեն Տիգրան Հուդավերդյանի՝ հայ լինելն է:

Ագաևի խոսքով՝ Ադրբեջանի բոլոր քաղաքացիների համար առաջնահերթությունը պետք է լինեն երկրի քաղաքական շահերը:

«Ահա թե ինչու, եթե Yandex Taxi-ն և Uber-ը գլխավորի Հայաստանի քաղաքացին կամ հայկական ծագումով որևէ մեկը, ապա Ադրբեջանցի վարորդներին կհանձնարարվի չհամագործակցել նոր ընկերության հետ: Ինչեպս նաև այդ ընկերությունը կդադարի «տարբերանշաններ» տրամադրել վարորդներին, որոնք ավելի վաղ հնարավորություն են տվել աշխատել այդ ընկերությունների հետ», - ասել է Ագաևը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է «Yandex Taxi» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Հուդավերդյանը՝  Yandex Taxi-ն և Uber-ը որոշել են միավորել իրենց ծառայությունները Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում,  Ղազախստանում,  Ռուսաստանում, ինչպես նաև Բելառուսում: 


© armedia.am