Ադրբեջանը կխզի կապերը Yandex և Uber ընկերությունների հետ, այս մասին հայտնել է Բաքվի տրանսպորտային գործակալության մամուլի քարտուղար Մայիս Ագաևը:
Ինչպես փոխանցում է Maydan TV-ն՝ հղում կատարելով Sputnik Azerbaijan-ին, պատճառը Yandex-ի տնօրեն Տիգրան Հուդավերդյանի՝ հայ լինելն է:
Ագաևի խոսքով՝ Ադրբեջանի բոլոր քաղաքացիների համար առաջնահերթությունը պետք է լինեն երկրի քաղաքական շահերը:
«Ահա թե ինչու, եթե Yandex Taxi-ն և Uber-ը գլխավորի Հայաստանի քաղաքացին կամ հայկական ծագումով որևէ մեկը, ապա Ադրբեջանցի վարորդներին կհանձնարարվի չհամագործակցել նոր ընկերության հետ: Ինչեպս նաև այդ ընկերությունը կդադարի «տարբերանշաններ» տրամադրել վարորդներին, որոնք ավելի վաղ հնարավորություն են տվել աշխատել այդ ընկերությունների հետ», - ասել է Ագաևը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է «Yandex Taxi» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Հուդավերդյանը՝ Yandex Taxi-ն և Uber-ը որոշել են միավորել իրենց ծառայությունները Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ռուսաստանում, ինչպես նաև Բելառուսում: