Լիոնի նոր քաղաքապետ է նշանակվելու հայազգի Ժորժ Կեպենեկյանը: Նման որոշում է կայացրել Լիոնի քաղաքային խորհուրդը, իսկ Կեպենեկյանը պաշտոնը կստանձնի արդեն այսօր երեկոյան:
Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն՝ հղում կատարելով ֆրանսիական Mlyon պարբերականին Լիոնի նախկին քաղաքապետ Ժերար Կոլոնը, որը նշանակվել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, անձամբ է հայազգի Ժորժ Կեպենեկյանին հետնորդ ընտրել:
Մասնագիտությամբ վիրաբույժ-ուռոլոգ 67-ամյա Կեպենեկյանը Լիոնի 35-րդ քաղաքապետը կդառնա և կղեկավարի քաղաքը մինչև 2020 թվականը: