Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդի թոռները ցանկանում են Թուրքիա վերադարձնել սուլթանի՝ օտարերկրյա բանկերում մնացած խոշոր դրամական միջոցները: Այս մասին հաղորդում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական «Բիրգյուն» պարբերականին:
Հայտնի է, որ հեղաշրջումից առաջ երիտթուրքերը դեպի Հունաստան փախչող Աբդուլ Համիդին «ստիպել են» ստորագրել որոշակի փաստաթղթեր, որով նա իր դրամական միջոցների մի մասը հանձնել է նոր իշխանություններին:
Սակայն թուրքական պատմագիտական ընկերության նախկին ղեկավար Մեթին Հյուլաղուն հատուկ ուսումնասիրություն է կատարել այդ ուղղությամբ և պարզել, որ սուլթանը միջազգային բորսայում վաստակած դրամական միջոցներ է ունեցել. դրանց մի մասն այժմ գտնվում է գերմանական Deutsch բանկում: