Մոսուլում հայտնաբերվել են «Իսլամական պետության» թուրք, գերմանացի, չեչեն, ռուս կանայք

18:43     17 հուլիսի, 2017

Իրաքցի ուժայինների կողմից անցկացված անվտանգության գործողություններից մեկի ժամանակ Մոսուլ քաղաքի արևմուտքում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 25 կին գրոհայիններ:


Կանանցից  3-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 5-ը՝ գերմանուհիներ, 3-ը՝ ռուս, 2-ը՝ կանադացի 1-ը՝ չեչեն, իսկ մնացածը՝ Լիբիայի և Սիրիայի քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է Almasdarnews.com-ը՝ հղում կատարելով Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրներին:

Նշվում է, որ ահաբեկչական խմբավորման 25 կին գրոհայիններին հայտնաբերել են Մոսուլի գաղտնի թունելներից մեկում: 


© armedia.am