Իրաքցի ուժայինների կողմից անցկացված անվտանգության գործողություններից մեկի ժամանակ Մոսուլ քաղաքի արևմուտքում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 25 կին գրոհայիններ:
Կանանցից 3-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 5-ը՝ գերմանուհիներ, 3-ը՝ ռուս, 2-ը՝ կանադացի 1-ը՝ չեչեն, իսկ մնացածը՝ Լիբիայի և Սիրիայի քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է Almasdarnews.com-ը՝ հղում կատարելով Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրներին:
Նշվում է, որ ահաբեկչական խմբավորման 25 կին գրոհայիններին հայտնաբերել են Մոսուլի գաղտնի թունելներից մեկում: