Հունգարիայի Պակս քաղաքում կայացել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Երրորդ մրցանակակիր են դարձել Գասպար Հայրապետյանը (55 կգ քաշային կարգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ): Էրիկ Հարությունյանը (55 կգ) բավարարվել է 5-րդ տեղով:
Մրցաշարին մասնակցում էին 33 երկրների 388 ձյուդոիստներ: