ԻՊ ղեկավարը չի մասնակցում խմբավորման որոշումների կայացմանը. Պենտագոն

22:10     17 հուլիսի, 2017

«Իսլամական պետություն» ծայրահեղ խմբավորման ղեկավար Բաքր ալ-Բաղդադին որոշումների կայացման գործըթացին մասնակցություն չունի, այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պենտագոնի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հակաահաբեկչական գործողությունների և հետախուզության ծառայության տնօրենը ավելի վաղ հայտնել էր, որ ալ-Բաղդադին ողջ է և թաքնվում է Սիրիայում: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական լրատվամիջոցներն էին նկարներ հրապարակել, որով փաստում էին ԻՊ առաջնորդի ոչնչացման մասին:


© armedia.am