Բեռլինի «Պերգամոն» թանգարանում հուլիսի 14-ին տեղի է ունեցել Բեռլինի պետական գրադարանի և Պրուսական մշակութային արժեքների հիմնադրամի համատեղ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Ցուցահանդեսին ներկայացված են աշխարհի տարբեր լեզուներով Աստվածաշնչի հնագույն թարգմանություններ: Այդ նմուշների շարքում առաջին անգամ ներկայացված է նաև Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը:
Ցուցահանդեսին նվիրված տեղեկատվական ուղեցույցի մեջ նշված է, որ Հայաստանը 301թ. դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, իսկ 405թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն գրերի ստեղծմամբ հնարավորություն ընձեռնվեց Աստվածաշունչը թարգմանել հայերեն»: