Լիոնի քաղաքապետ է ընտրվել հայազգի Ժորժ Կեպենիկյանը

23:25     17 հուլիսի, 2017

Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հուլիսի 17-ի նիստին քաղաքապետ է ընտրել հայազգի 68-ամյա Ժորժ Կեպենիկյանին, փոխանցում է news.am գործակալությունը։ 

Կեպենիկյանը միացել է Ժերար Կոլոմի՝ Լիոնի արդեն նախկին քաղաքապետի թիմին 2008-ին, քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Կոլոմի ընտրվելուց հետո նա դարձել է մշակութային հարցերով առաջին օգնականը։ 


© armedia.am