«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ ընկերական հանդիպմանը հաղթել է 2:1 հաշվով: Ամերիկյան Սենդիում կայացած խաղի հաշիվը բացել է ամերիկյան ակումբի խաղացող Լուիս Սիլվան հանդիպման 23-րդ րոպեին: 6 րոպե անց հաշիվը հավասարեցրել է Հենրիխ Մխիթարյանը: Հաղթական գոլը խփել «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ խաղաղացող Ռոմելու Լուկակուն: