Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն աղետալի հետևանքներ կունենա. Զարիֆ

10:03     18 հուլիսի, 2017

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն աղետալի հետևանքներ կունենա երկրի և տարածաշրջանի համար, կարծում է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:

«Մենք կարծում ենք, որ հանրաքվեն սխալ ընտրություն է», - հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Նյու Յորքում։

«Դա վերաբերվում է ոչ միայն քրդական բնակչությանը։ Ես կարծում եմ, որ դա աղետալի կերպով կանդրադառնա Իրաքի անվտագության վրա և աղետալի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա», - հայտարարել է նախարարը։

Իրաքյան Քրդստանը ինքնավարություն է Իրաքի հյուսիսում. այս կարգավիճակը ամրագրված է Իրաքի 2005 թվականի սահմանադրության մեջ: Քրդական իշխանությունները բազմիցս բարձրացրել են անկախության հարցը և հունիսին հայտարարել, որ սեպտեմբերի 25-ին կանցկացնեն Իրաքից անկախանալու հարցով հանրաքվե։

 


© armedia.am