Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը գրեթե լուծել են ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական սեփականության հարցը: Այս մասին Պետդեպատամենտում մոտ 2.5 ժամ տևած բանակցությունների արդյունքում հայտարարել է Ռյաբկովը, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ վերադարձնել ռուսներին այդ երկրում ռուսական դիվանագիտական առաքելության սեփականությունը հանդիսացող գույքը, փոխարենը ոչինչ չստանալով: Սրա ի պատասխան Մոսկվան խոստացել էր համարժեք քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի նկատմամբ:
Հիշեցնենք, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը 2016 թվականի դեկտեմբերին ռուսական դիվանագիտական առաքելության աշխատակիցների համար փակել էր ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության այսպես կոչված ամառանոցների հասանելիությունը: