Ամերիկյան ռազմածովային ուժերը սկսել են օգտագործել լազերային զենքով հագեցած նավեր. դրանցից մեկը պարեկություն է անում Պարսից ծոցում, հայտնում է CNN-ը:
Հեռուստաալիքի թղթակցի ներկայության զինվորականները ցուցադրել են զենքի աշխատանքը՝ խոցելով ուսումնական անօդաչու թռչող սարք: Զինվորականներն ընդգծում են, որ սա փորձնական օրինակ չէ, այլ լիարժեք զենք է, որը կարող է կիրառվել անհրաժեշտության դեպքում:
Նշվում է, որ լազերային թնդանոթի թիրախը անօդաչու թռչող սարքերն են: Ամերիկացիները պատրաստվում են այն կիրառել իրանական, հյուսիսկորեական, չինական և ռուսական դրոնների դեմ:
Զենքի արժեքը 40 մլն դոլար է, այն սնվում է սեփական գեներատորից: Լազերային զենքից յուրաքանչյուր կրակոց արժենում է մոտ մեկ դոլար: