Սաուդյան Արաբիայի իշխանությունները հետաքննություն են սկսել սոցցանցերում սաուդցի մոդել Խուլիդի հրապարակման առնչությամբ, հայտնում է BBC-ն: Մոդելը սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որում մինի կիսաշրջազգեստով ու կրոպ-տոպով զբոսնում է Ուշայկիրե պատմական ամրոցի փլատակներում: Այս տեսագրությունը բուռն քննարկումներ է առաջացրել սոցցանցերում, քանի Սաուդյան Արաբիայի նման պահպանողական երկրում, որտեղ կանայք պետք է աբայա ու փարանջա կրեն ու իրավունք չունեն մեքենա վարել կամ լքել տունը առանց տղամարդու ուղեկցությամբ, մոդելի այս քայլը լուրջ մարտահրավեր է։
Սաուդցիների մի մասը համարում է, որ կինը պետք է կալանավորվի ու պատժվի, իսկ մյուս մասը կարծում է, որ նա շատ համարձակ է և պաշտպանում են նրան։