ԱՄՆ ռազմածովային նավատորմը Պարսից ծոցում նոր լազերային զենք է հաջողությամբ փորձարկել, փոխանցում է CNN-ը:
Լազերային զենքի համակարգը (LaWS) տեղակայված է եղել USS Ponce ռազմանավի վրա:
«Այս զենքն ավելի հստակ է նշանակետին խփում, քան փամփուշտը... Այն բազմակողմանի զենք է, որը կարող է օգտագործվել մի շարք նպատակներով»,- հայտնել է նավապետ Քրիսթոֆեր Ուելսը:
Նոր զենքը կարող է խոցել լույսի արագությամբ ընթացող օբյեկտներ: Այն 50.000 անգամ ավելի հզոր է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռից: