«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 9-ամյա Միշան (Միքայել Գրիգորյանը), ով նախորդ տարի մեր հայրենիքը ներկայացրել էր նաև «Մանկական Նոր ալիք-2016»-ին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը, հաղորդում է «Հանրային ռադիոն»:
Միշայի թեկնածությունը հաստատվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի ներքին ընտրությամբ:Մրցութային երգը և տեսահոլովակը կներկայացվի վաղ աշնանը: