Մարդիկ, ովքեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին բռնապետ են անվանում, չեն հասկանում այդ երկրի իրողությունները: «O Globo» -ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի որդին՝ Հաֆեզը, ով սիրիական պատվիրակության կազմում Ռիո դե Ժանեյրո էր ժամանել մասնակցելու Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային:
«Ես գիտեմ, թե ինչ մարդ է իմ հայրը: Մարդիկ շատ բան են ասում նրա մասին որպես նախագահ: նրանք ուղղակի կարճատես են: Բայց դա չի արտացոլում իրականությունը», - ասել է Հաֆեզ Ասադը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է զգում, երբ հորն անվանում են բռնապետ:
Սիրիայի նախագահի որդին ընդգծել է, որ Սիրիայի մյուս քաղաքացիների նման ինքը ևս, ապրելով Սիրիայում, ստիպված է տեսնել այն բոլոր սարսափները, ինչ տեղի է ունենում երկրում
«Սիրիայի իշխանություններն ու ժողովուրդը միասնական են զավթիչների դեմ պայքարում, որոնք գրավել էին երկիրը», - հավելել է Հաֆեզ Ասադը: