Իրաքի վարչապետը կոչ է արել Թուրքիային դուրս բերել իր զորքերը երկրից

10:35     19 հուլիսի, 2017

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է Մոսուլի համար մարտերի ավարտի մասին և կոչ արել թուրքական զորքերին լքել երկիրը։ Այս մասին հայտնում է իրաքյան քրդական Rudaw հեռուստաալիքը։

«Իրաքի վարչապետը թուրքական զորքերին կոչ է արել հետ քաշվել և լքել Իրաքը, քանի որ Մոսուլի համար մարտերն ավարտվել են», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բաղդադի և Անկարայի հարաբերությունները վատացել էին 2015 թվականի վերջին, երբ Թուրքիան, առանց իրաքյան իշխանությունների թույլտվության, զորքերը մտցրել էր Մոսուլից ոչ հեռու գտնվող Բաշիկա շրջան՝ ԻՊ-ի դեմ պայքարում իրաքցի աշխարհազորայիններին օգնելու պատրվակով։


© armedia.am