ԵՄ-ն Հայաստանին 10 մլն եվրո կհատկացնի

14:43     19 հուլիսի, 2017

ԵՄ-ն Հայաստանին 10 միլիոն եվրո կհատկացնի՝ Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի տնտեսմանն աջակցելու համար։ NEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։

Հիմա ծրագիրը մշակում են Հայաստանի Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը։

10 միլիոն եվրոյից 5-ը հատկացվելու է ագարակատերերի համար կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը։ Մնացած 5 միլիոնով ոռոգման համար հողատարածքները խոշորացվելու են (որքան խոշոր է հողատարածքը, այդքան ցածր են մեկ միավոր մակերեսի համար ոռոգման համակարգերի ծախսերը, իսկ Հայաստանի ագարակատերերի հողերը շատ կտրտված են)։ Բացի դրանից, ինստիտուցիոնալ աջակցություն է ցուցաբերվելու Էներգետիկ զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ջրային տնտեսության կոմիտեին։ 


© armedia.am