Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի՝ ռոբոտաշինությամբ զբաղվող մի խումբ պատանիներ Վաշինգտոնում հուլիսի 17-18-ը կայացած FIRST Global ռոբոտաշինության միջազգային օպիմպիադայում զբաղեցրել են երրորդ տեղը, հայտնում է Rusarminfo-ն:
Խումբը ներկայացրել է ռոբոտ, որը, ըստ մրցույթի պայմանների, հավաքված է
կազմակերպիչների կողմից տրամադրված ստանդարտ մասերից, որոնք կիրառելով
պատանիները նախագծել և ծրագրավորել են մեքենա, որի առաջադրանքի հիմքում
դրված է ջրի աղտոտվածությունը վերացնելու գաղափարը։
Թիմի անդամներն են Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Արամ Մադանցյանը, Լևոն Բալագյոզյանը, Լիլիթ և Աշոտ Թարումյանները և նրանց
ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։