Մեկ շարժիչով Cessna 206 ինքնաթիռն ԱՄՆ Նյու Յորք նահանգում արտակարգ վայրէջք է կատարել մայրուղու վրա, հայտնում է ABC News հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ օդաչուն վայրէջքի որոշում է կայացրել ինքնաթիռի անսարքության պատճառով։
Օդանավում օդաչուն միակ անձն էր, միջադեպի հետևանքով նա չի տուժել։ Միջադեպին ականատես ավտոմեքենաների վարորդները ևս չեն տուժել։