Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր կայացրել է Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. բլոգերը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականի վերջին Բելառուսում Ադրբեջանի պահանջով: Վերջինս բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել Արցախ այցելության համար: Ավելի ուշ Բելառուսը Լապշինին արտահանձնել է Ադրբեջանին:
Լապշինը առաջադրված մեղադրանքներով իրեն մեղավոր չի ճանաչել:
Նշենք, որ պետական մեղադրողը Լապշինի համար պահանջում էր 6.5 տարվա ազատազրկում: