Գերմանիան չի կարող Թուրքիայի հանդեպ շարունակել նույն քաղաքականությունը տանել, Ռոյթերզի փոխանցմամբ՝ Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը։
«Մենք պետք է վերանայենք Թուրքիայի հանդեպ մեր քաղաքականությունը»,- ասել է նա՝ մեկնաբանելով 2 պետությունների հարաբերությունների վատթարացումը։ Նախարարի խոսքով՝ իր հետ համաձայն են երկրի կանցլեր Անգելա Մերկելն ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը։
Գաբրիելը նշել է, որ Թուրքիայում օրերս վեց իրավապաշտպանների, ներառյալ՝ գերմանացի Պետեր Շթոյդթների ձերբակալումը հատուկ ծրագրված ակցիա է։