Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին Բաքվում դատապարտեցին երեք տարվա ազատազրկման, կարող է արտահանձնվել Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա, հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը֊ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
«Լապշինը կարող է պատիժը կրել մեկ այլ երկրում: Մասնավորապես, դա կարող է լինել Իսրայելը, Ռուսաստանը կամ Ուկրաինան, քանի որ նա այդ երկրների քաղաքացիություն ունի»,-ասել է փաստաբանը:
Չերնինը նաև հայտարարել է, որ մյուս բոլոր գործողությունները ձեռնարկվելու են Լապշինի հետ համաձայնեցվելուց հետո: