Հուլիսի 19-ի առավոտյան Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց նոր ցույց է կազմակերպվել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությանն այս անգամ ցույցին մասնակցել են ինչպես մայիսի 16-ին նույն վայրում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները, այնպես էլ՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 5 անդամներ:
Նշվում է, որ ներկայացուցիչների պալատի անդամ Դանա Ռոհրաբախերն իր ելույթում խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Մենք ազատության պաշտպաններ ենք և կանգ չենք առնի, մինչև վերջ չտանք Թուրքիայում հաստատված բռնատիրությանը: Էրդողանը հենց այստեղ՝ մեր կանգնած տեղում հարձակվեց մարդկանց վրա՝ ինչպես որ դա անում է իր երկրում: Թուրք ժողովուրդը մեր բարեկամն է, բայց այս պահի նրանք ղեկավարվում են մեկի կողմից, ով ցանկանում է Թուրքիան վերածել իսլամիստական բռնապետության»,- ասել է Ռոհրաբախերը:
Ռոհրաբախերը նաև կարծիք է հայտնել, որ քանի դեռ Էրդողանը ներողություն չի խնդրել կատարվածի համար, նա չպետք է կրկին ԱՄՆ այցելի:
Միջոցառումը կազմակերպվել է գլխավորապես հայկական և քրդական հասարակական կազմակերպությունների՝ «Ամերիայի քրդական միության», «Հայ-ամերիկյան ազգայի կոմիտեի», «Ամերիկայի Հելենական խորհրդի», «Քրիստոնեական պաշտպանության», «Հայ երիտասարդական ֆեդերացիայի» կողմից: