Հայաստանը պարտավորվում է փրկել և վերադարձնել մոլորված տիեզերագնացներին։ Հուլիսի 20-ին կառավարության նիստում հավանության է արժանացել «Տիեզերագնացների, ինչպես նաև տիեզերք արձակված օբյեկտների փրկության և վերադարձնելու մասին» համաձայնագիրը, որը պետք է հաստատի Ազգային ժողովը։ Համաձայնագիրը ստորագրվել է 1968 թվականի ապրիլի 22-ին, փոխանցում է News.am-ը:
Այսպես, տիեզերական սարքի՝ աղետի ենթարկվելու կամ դրա անձնակազմի՝ Հայաստանի տարածքում արտակարգ վայրէջք կատարելու պարագայում երկրի իշխանությունները նրանց անհրաժեշտ օգնությունը ցույց կտան, ինչպես նաև կհայտնեն իրենց գործողությունների մասին տիեզերանավը տիեզերք արձակած երկրին, որպեսզի վերջինը միանա որոնողական կամ փրկարարական աշխատանքներին։ Բացի այդ՝ Հայաստանը համաձայնում է տիեզերանավերը, դրանց բեկորները վերադարձնելու քայլեր ձեռնարկել։