Իրանցի զբոսաշրջիկի հագուստը իրարանցում է առաջացրել Բաքվում: Ինչպես հայտնում է Oxu.Az-ը՝ հղում կատարելով GoldNews.az-ին զբոսաշրջիկը «Հայաստան» մակագրությամբ վերնաշապիկը հագին մտել է Բաքվի 28 Mall առևտրի կենտրոն:
Նշվում է, որ առևտրի կենտրոնի անվտանգության աշխատողների բողոքներից հետո զբոսաշրջիկը ստիպված է եղել փոխել հագուստը: