«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը «Սարոյանի տունը» ծրագրի շրջանակներում սկսել է աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի տուն թանգարանի կառուցման աշխատանքները Ֆրեզնոյում։ Այս մասին ասվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Սկզբնական փուլում կվերականգնվի գրողի տան արտաքին տեսքը։ Ֆրեզնոյի քաղաքապետարանի թույլտվությունից հետո կսկսվեն նաև ներքին հարդարման աշխատանքները։