Հայաստանում արդեն մեկնարկել է մինչև 1 մեգավատտ հզորությամբ արևային կայանների երրորդ համակարգային կայանի շինարարությունը: Նախատեսվում է նման համակարգերի թվի ավելացում ևս մի քանիսով, հաղորդում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) արևային կայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել ևս 7՝ «Սոլար Փրոդակշն», «Ռեպ Քուռ», «Ռապիդա» ինտերակտիվ համակարգ», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Սոլ էներջի», «Ջիէյչ Էներջի», «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.» ընկերություններին: Կայանները նախատեսվում է կառուցել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում։
Լիցենզիաների գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2038 թվականը։ Բոլոր 7 կայանները պետք է գործարկվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում։