Պաշտոնական Մոսկվան հերքում է լուրը, թե Կրեմլը փորձում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել:
«Դա իրականությանը չի համապատասխանում», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է «Ազատություն»-ը:
Ավելի վաղ «Իզվեստիա» թերթը գրել էր, թե Կրեմլը փորձում է նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել մինչև այս տարեվերջ, և որ շաբաթներ առաջ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ մասին առաջարկ է ներկայացրել կողմերին՝ Ավստրիայում տեղի ունեցած ԵԱՀԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ: