Ռուսաստանը շարունակելու է պաշտպանել ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինի իրավունքներն ու շահերը, ասել են ՌԴ ԱԳՆ-ից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս գործի նկատմամբ մեր սկզբունքային մոտեցումն արդեն նշվել է՝ մենք դեմ ենք լրագրողների կամ պարզապես մասնավոր անձանց այս կամ այն տարածք, այդ թվում՝ այս կամ այն տարածաշրջան այցելությունների քրեականացմանը»,- հայտարարել են ԱԳՆ-ից:
«Կշարունակենք ՌԴ քաղաքացու օրինական իրավունքների և շահերի պաշտպանության աշխատանքը՝ հաշվի առնելով դատարանի սահմանած դատավճիռը: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները կապ են պահպանում Լապշինի եւ նրա փաստաբանի հետ»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ից: