«Մանչեսթեր Յունայթեդը» ամերիկյան Հյուսթոն քաղաքում Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարում պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին»:
Մոուրինյուի թիմը հաղթեց 2:0 հաշվով: Գոլի հեղինակներ են դարձել Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը: Արդյունավետ փոխանցումների հեղինակ են դարձել Պոլ Պոգբան և Հենրիխ Մխիթարյանը: