Միջազգային օդա-տիեզերական «МАКС-2017» սրահի շրջանակներում ռուսական «Կրոնշտադ» ընկերությունը հուլիսի 20-ին ներկայացրել է աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքը՝ «Օրիոն-Է», որը կարող է թռիչք իրականացնել 24 ժամ անընդմեջ, հայտնում է Rusarminfo.ru-ն:
Ընկերության ղեկավար Արմեն Իսահակյանը ընդգծել է, որ «Օրիոն-Է»-ն կարևոր նշանակություն ունի հատկապես Ռուսաստանի տեխնոլոգիական անկախության առումով և դրա ունեցած արտահանման ներուժով:
Հաղորդվում է, որ անօդաչու թռչող այս սարքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացվել հուլիսի 19-ի փակ ցուցադրության ժամանակ: