Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է հունական Կոս կղզում տեղի նեցածու երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր կան, թե ոչ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Այժմ Հունաստանում մեր դեսպանության միջոցով փորձում ենք ճշտել՝ տուժածների թվում հայեր կան, թե ոչ», - ասաց Տիգրան Բալայանը:
Էգեյան ծովում՝ Թուրքիայի և Հունաստանի ափերին մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Հիմնական հարվածը ստացել են թուրքական զբոսաշրջային Բոդրում քաղաքը և հունական Կոս կղզին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.7 բալ: Առաջին ցնցումներից հետո գրանցվել են մի քանի հետցնցումներ: Նախնական տվյալներով՝ Կոս կղզում մահացել է երկու մարդ, տուժել են 120-ը: Թուրքական Բոդրումում տուժածների թիվը հասնում է 70-ի: