Կատարի իշխանությունները մի շարք արաբական երկրների կողմից ահաբեկչության ֆինանսավորման վերաբերալ մեղադրանքներից հետո ուղղումներ են մտցրել հակաահաբեկչական օրենսդրությունում, հայտնում է Reuters-ը։
Համաձայն Կատարի էմիր Համադ բին Խալիֆա աթ-Թանիի հրամանի՝ ուղղումները հստակեցնում են ահաբեկչության, ահաբեկչական գործողությունների սահմանման կարգը, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման համար կիրառվող ակտիվների սառեցման կանոնները։
Թարմացված օրենսդրությունը նախատեսում է երկու «սև ցուցակների» կազմում և դրանցում ահաբեկչության հետ կապված ֆիզիկական անձանց և կազմակերպություններին ներառելու համար կանոնների սահմանում։
Հիշեցնենք, հուլիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյը և Եգիպտոսը խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչության աջակցման և իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: