Լրագրողների պաշտպանության կոմիտե (CPJ) միջազգային կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանում ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինի նկատմամբ կայացրած դատավճիռը, հայտնում է «РИА Новости»-ն:
«Ալեքսանդր Լապշինը չպետք է գտնվի բանտում վիճելի տարածաշրջան մեկնելու համար: Մենք կոչ ենք անում Բաքվի իշխանություններին ազատ արձակել լրագրողին առանց որևէ պայմանի», - հայտարարել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում CPJ ծրագրերի համակարգող Նինա Օգնյանովան:
Լապշինին դատապարտել են մի քանի անգամ Ղարաբաղ մեկնելու համար, ինչի պտճառով նրա անունը 2011 թվականից հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում: