Ըստ Հունաստանում ՀՀ դեսպանատան նախնական տվյալների՝ Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ թվիթերյան էջից:
«Ըստ @armembgr-ի (Հունաստանում ՀՀ դեսպանատուն) նախնական տվյալների Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան», – ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։
Էգեյան ծովում՝ Թուրքիայի և Հունաստանի ափերին մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Հիմնական հարվածը ստացել են թուրքական զբոսաշրջային Բոդրում քաղաքը և հունական Կոս կղզին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.7 բալ: Նախնական տվյալներով՝ Կոս կղզում մահացել է երկու մարդ, տուժել են 120-ը: Թուրքական Բոդրումում տուժածների թիվը հասնում է 70-ի: