Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ, ՀՀ սահմանամերձ գյուղերում (Բաղանիս, Ոսկեվան, Կոթի) կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ հատուկ զեկույցի անգլերեն և ֆրանսերեն տարբերակներն ուղարկվել են միջազգային կառույցներին։
Հայտարարության մեջ ասվում է, որ սա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հերթական քայլն է՝ ադրբեջանական զինուժի թիրախավորված գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ։
Ամբողջական զերկույցն անգելերեն և ֆրանսերեն լեզուներով կարելի է գտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում: