Gallup-ը ուսումնասիրել է աշխարհի 142 երկրներում զգացմունքայնության աստիճանը: Հարցման մասնակիցներին խնդրել են պատասխանել, արդյո՞ք նախորդ օրվա ընթացքում 5 դրական և 5 բացասական էմոցիա են ունեցել:
Հարցման արդյունքներով Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Լատվիան և Ուկրաինան հայտնվել են այն երկրների շարքում, որոնց բնակչությունն ամենաքիչ է դրական էմոցիաներ ստանում: Հետազոտության համաձայն՝ ամենաքիչը դրական էմոցիաներ ստանում են Թուրքիայում և Եմենում:
Ավելի շատ դրական էմոցիաներ ստանում են Լատինական Ամերիկայի երկրների բնակիչները: Ուրախության համաշխարհային առաջատարներն են Պարագվայը, Կոստա-Ռիկան և Պանաման: