Թուրքիայում հզոր երկրաշարժից հետո 3,5 ժամում տեղի է ունեցել 51 հետցնցում: Մուղլա հանգստավայրային շրջանում հետցնցումները շարունակվում են 2,2-ից մինչև 4,8 բալ ուժգնությամբ: Բոդրումի տեղական վարչության պետ Բեքիր Յըլմազը քաղաքացիներին կոչ է արել տուն չմտնել, փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով TRT-ին:
Մուղլայում մարդկանց խուճապը շարունակվում է հետցնցումների պատճառով: Բոդրումում և Մարմարիսում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: