Իրանը ցանկանում է երկաթուղային ճանապարհը շարունակել դեպի Ռուսաստան` Ադրբեջանով, բայց Բաքվի ֆինանսավորման հաշվին: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, իրանցի Էսհան Հուշմանդը։
«Ակնհայտ է, որ Իրանը ցանկանում է կապվել Ռուսաստանի հետ, այդ թվում նաև երկաթուղու միջոցով։ Նման կապ կարելի է հաստատել միայն Ադրբեջանի միջով, սակայն մի կարևոր պահ կա. Իրանը հնարավոր է համարում իրականացնել այդ երկաթուղու կառուցումը Բաքվի ֆինանսավորմամբ»,– ասել է Հուշմանդը։
Ինչ վերաբերում է Հայաստանի միջով անցնող (հետո` Վրաստանով) երկաթուղուն, ապա Իրանն այն դիտարկում է որպես ելք դեպի Եվրոպա, բայց, փորձագետի կարծիքով, այդ երկաթուղու կառուցմանն ուղղված քայլերը բավականին անարդյունավետ են։
Այսօր Իրանը հաղորդակցվում է Եվրոպայի հետ միայն Թուրքիայի միջոցով։ Երկրի փորձագիտական հասարակությունը, նրա խոսքով, քննարկում է նոր ճանապարհի երկու տարբերակ. մեկը Հայաստանով Վրաստան, մյուսը` Իրաքով (Քրդստանով) և Սիրիայով։