Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Բոլոմեր գետի լողափին քաղաքացիների հանգստի ժամանակ կրակոցները հնչել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամների կողմից։ Այս մասին հայնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Milliyet» օրաթերթի կայքին:
PPK-ի քուրդ գրոհայինները կրակ են բացել Գյոքչենի ոստիկանության բաժանմունքի վրա։ Ոստիկանության ուժերը կարճ ժամանակ անց պատասխան կրակ են բացել:
Ուղղաթիռների և կրակոցների ձայնից խուճապի մատնված քաղաքացիների մեծ մասը լքել է լողափը։