Գերանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Թուրքիային համեմատել է կոմունիստական Արևելյան Գերմանիայի հետ՝ կապված գերմանացի իրավապաշտպանների կալանավորման հետ: Այս մասին փոխանցում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով Bild-ին:
Շոյբլենի խոսքով՝ ներկայումս Թուրքիայում մարդկանց կամայականորեն են կալանավորում և անգամ հյուպատոսական հասանելիություն չեն տրամադրում:
«Սա ինձ հիշեցնում է նախկինում Արևելյան Գերմանիայում տեղի ունեցած դեպքերին: Այնտեղ մեկնող բոլորի համար պարզ էր, որ եթե ինչ-որ բան պատահի, ոչ ոք չի կարողանա օգնել», - ասել է նա: