Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում մասնակցել է համայնքային կենտրոնի և բուժկետի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների ցանցի ընդլայնումն ու արդիականացումը եղել է և կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Երկրի ղեկավարն այս նախաձեռնությունների իրականացման և Արցախին աջակցություն ցուցաբերելու համար ամերիկահայ բարերար, «Հայրենիք» միության անդամ Բարունակ Չելիքեանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ բարձր գնահատելով նրա և միության հայրենանվեր գործունեությունը: