Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցեր, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարությունը:
«Ուրախ եմ Ձեզ հետ զրուցել մեր երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին: Դրանք հեշտ չեն, սակայն հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծմանը:
Բնական է` կխոսենք նաև այն մասին, թե ինչպես են զարգանում Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության երկկողմ հարաբերությունները», - հանդիպման սկզբում Պուտինն ասել է Ալիևին: