Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղը հակառակորդի կողմից հուլիսի 22-ի գիշերը գրեթե երկու ժամից ավելի գնդակոծվել է: Այս մասին հայտնել է գյուղապետ Ջոնիկ Միքայելյանը՝ նշելով, որ հակառակորդը գյուղի վրա կրակել է ժամը 23:00-ից մինչեւ 01:00-ն ընկած ժամանակահատվածում, գրում է NEWS.am-ը:
«10 րոպե ընդմիջում էին ու նորից կրակում: Բարեբախտաբար, վիրավորներ չունենք, ոչ էլ նյութական վնաս»,-ասել է նա:
Ջոնիկ Միքայելյանը նշել է, որ գյուղում այժմ իրավիճակը հանգիստ է: