Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձնանում է ստոր և ոչ դիվանագիտական պահվածքով, որը երբեմն մոտ է հիստերիային և նույնիսկ ռեկետին: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսքինը:
«Էրդողանը 5 մլրդ դոլար ստացավ Եվրամիությունից՝ Եվրոպա սիրիացի փախստականներին ուղարկելուց հրաժարվելու դիմաց: Նա չափազանց կսրի Գերմանիայի հետ հարաբերությունները, իսկ հետո որոշակի փոխզիջման կգնա, որպեսզի խուսափի պատժամիջոցներից և Գերմանիայի ու Եվրամիության կողմից խիստ միջոցներից»,- ընդգծել է Ավիգդոր Էսքինը:
Խոսքը, ըստ նրա, դիվանագիտական էթիկայի տեսանկյունից ոչ նորմատիվ պահվածքի մասին է: «Էրդողանը երբեք աչքի չի ընկել համարձակությամբ: Նա իմպուլսիվ է, բայց միշտ նահանջում է, երբ իրական վտանգ է զգում: Երբեմն նա նմանվում է տարեց հիստերիկ կնոջ, որը հիստերիա է բարձրացնում, իսկ հետո հարևաններից տուրք է հավաքում ժամանակավոր լռության համար»,- ասաց քաղաքագետը: