ԻՊ ահաբեկիչը փորձել է փախչել Մոսուլից կին ձևանալով, սակայն մոռացել է սափրել դեմքը

15:04     23 հուլիսի, 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը փորձել է փախչել Մոսուլից շպարվելով ու կրելով կնոջ հագուստ, սակայն, ապարդյուն, նրան բռնել են:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, իրաքյան կառավարական զորքերի հաջողություններից հետո իսլամիստը փորձել է փախչել քաղաքից կին ձևանալով, սակայն մոռացել է սափրել դեմքը: 

Լուսանկարները տարածել է Իրաքի բանակը։


© armedia.am