«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը փորձել է փախչել Մոսուլից շպարվելով ու կրելով կնոջ հագուստ, սակայն, ապարդյուն, նրան բռնել են:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, իրաքյան կառավարական զորքերի հաջողություններից հետո իսլամիստը փորձել է փախչել քաղաքից կին ձևանալով, սակայն մոռացել է սափրել դեմքը:
Լուսանկարները տարածել է Իրաքի բանակը։